* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Մարիու Ժուան Սոուսա Ալվես (պորտ.՝ Mário João Sousa Alves, հունիսի 6, 1935(1935-06-06)[2], Բարրեյրու), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։
«Բենֆիկայի» կազմում նա երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։ Նաև 1961 և 1962 թվականներին նվաճել է Չեմպիոնների Լիգան։
Ծնվել է Սետուբալի շրջանի Բարեյրու քաղաքում, 14-տարեկանում «Ֆաբրիլ» ակումբում սկսել է իր երիտասարդական կարիերան, բայց որպես հարձակվող։ Հետո նա Պրեմիեր Լիգայում «Բենֆիկայի» հետ անցկացրել է 7 տարի, խաղալով 89 խաղ և նվաճելով վեց տիտղոս, այդ թվում 60-ականների սկիզբներին երկու անգամ Չեմպիոնների Լիգան՝ եզրափակիչներում խաղալով «Բարսելոնայի»[3] և «Ռեալ Մադրիդ»[4] հետ։
Մարիու Ժուանը կարիերան ավարտել է 1968 թվականին՝ 33 տարեկանում։ Նա երբեք չի եղել ամբողջապես մասնագիտական ֆուտբոլիստ, իր աշխատավարձի ճնշող մեծամասնությունը վաստակելով «Ֆաբրիլում»[5]։
↑«Nº131 – Mário João» (Portuguese). Vedeta ou Marreta?. 2008 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)